BALANCE | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխություններ՝ սկսած 2025 թվականի հունիսի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգ։

Ըստ նոր սահմանման՝ հունիսի 1-ից հետո կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցման ենթակա են միայն այն դեպքում, եթե վճարումը փաստացի կատարել է հայտարարատու ֆիզիկական անձը և վճարումը հաստատվում է նրա անունով ձևակերպված հիմնավորող փաստաթղթով։

Այլ անձանց կողմից կատարված ծախսերը, նույնիսկ եթե դրանք իրականացվել են հայտարարատուի միջոցներով, այլևս փոխհատուցման ենթակա չեն։ Միակ բացառությունն այս կանոնից դասագրքերի վարձակալության ծախսերն են, ինչպես նաև այն դեպքերը, երբ գործատուն ապահովագրական փաթեթ է ձեռք բերել պայմանով, որ աշխատողը կփոխհատուցի այդ ծախսը։

Միևնույն ժամանակ, հիշեցվում է, որ եթե սոցիալական ծախսը փաստացի կատարել է այլ անձ, սակայն հայտարարատուի միջոցներով և այդ վճարումը կատարվել է մինչեւ 2025 թվականի հունիսի 1-ը (ներառյալ), ապա այդպիսի ծախսերը դեռ կարող են փոխհատուցվել։

Հաշվապահներին և հայտարարատու ֆիզիկական անձանց խորհուրդ է տրվում հատկապես ուշադրություն դարձնել վճարման ձեւակերպումներին՝ հետագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։