Եկամտային հարկի տարեկան հայտարարագրեր ներկայացնում են ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը ներկայացվում են հետևյալ ժամկետներում.
1) 2023թ. հաշվետու տարվա համար՝
ա. 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
բ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ. արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
գ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
դ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023թ. ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն: