BALANCE | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ

2025 թվականի ընթացքում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու դեպքում տնտեսվարողը պետք է լուրջ վերլուծություն կատարի,քանի որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ,

ըստ որի,

Օրենսգրքի համաձայն` ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցված(պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման(պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ օրվան նախորդող` ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնականհաշվարկով`

1) ապրանքի (բացառությամբ հիմնականմիջոցի կամ ոչ նյութական ակտիվի), աշխատանքի կամ ծառայության համապատասխան արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով:»:



Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։