Քայլ 1️⃣
Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռներեցն իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից ,
ընտրի էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման 154-րդ հայտը։
Քայլ 2️⃣
Հայտը բացելուց հետո պահանջվող տվյալները համակարգում լրացվում է ինքնաշխատ,որից հետո անհրաժեշտ է ընտրել արժույթը և սեղմել գրանցել կոճակը։ Կարևոր է իմանալ,որ յուրաքանչյուր արժույթի համար հարկ վճարողը պետք է վարի առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք։
Քայլ 3️⃣
Լրացված և համակարգի միջոցով ձևավորված դրամարկղային գրքերի գրանցման հայտն ստանում է հերթական համար։ Ապա հայտն անհրաժեշտ է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել www.file-online.taxservice.am համակարգի միջոցով։
Քայլ 4️⃣
Կազմակերպության կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրանցման հայտը պատշաճ լրացվելուց և ուղարկվելուց հետո www.file-online.taxservice.am համակարգում՝ հարկ վճարողի էլեկտրոնային գրքի դարանում, ստեղծվում է գրանցման հայտով ներկայացվաղ էլեկտրոնային գիրքը։
Քայլ 5️⃣
Էլեկտրոնային գիրքն ստեղծվելուց հետո,համակարգի կողմից, հարկ վճարողին անմիջապես ուղարկվում է ծանուցում՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։
💻 Հիշեցնենք,որ 2024 թ. ի Հունվարի 1-ից դրամարկղային գործողություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։