BALANCE | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շրջանառության հարկ վճարողների համար նախատեսվում է հարկային բեռի նվազեցում փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հաշվին

Շրջանառության հարկի դաշտում գործող այն տնտեսվարողները, որոնք իրականացնում են առք ու վաճառք, հնարավորություն կստանան նվազեցնել վճարվող հարկի չափը՝ ներկայացնելով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր։

Նոր մեխանիզմի կիրառմամբ, տնտեսվարողներն իրավունք կունենան նվազեցնել ապրանքների սկզբնական արժեքը, այդ թվում՝

  • ապրանքների ձեռքբերման գինը,
  • փոխադրման և բեռնափոխադրումների ծախսերը,
  • չփոխհատուցվող հարկերը,
  • ինչպես նաև այլ անմիջականորեն առևտրային գործարքի հետ կապված ծախսերը։

Բացի դրանից, հնարավոր կլինի նվազեցնել նաև փաստաթղթերով հիմնավորված վարչական և իրացման ծախսերը, մասնավորապես՝

  • աշխատակիցների աշխատավարձերը,
  • տարածքի կամ մեքենայի վարձակալության վճարները,
  • վառելիքի ծախսերը,
  • մարքեթինգային, իրավաբանական, հաշվապահական ծառայությունների կամ խորհրդատվության համար վճարները,
  • ինչպես նաև POS տերմինալների միջնորդավճարներն ու ՀԴՄ սարքերի սպասարկման ծախսերը։

Այս փոփոխությունը միտված է խթանելու տնտեսվարողների ծախսերի փաստաթղթավորումը, բարձրացնելու հաշվառման թափանցիկությունը և արդարացրած ծախսերը հաշվառելու միջոցով նպաստել իրական հարկաբեռի օպտիմալացմանը։ Տնտեսվարողներին խորհուրդ է տրվում պատշաճ ձևով պահպանել և ներկայացնել բոլոր անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը՝ հարկային արտոնություններից լիարժեք օգտվելու համար։