BALANCE | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր հարկային փոփոխություն

📃 2023թ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրս գրելու հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ։

📜 Հարկայի օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով:
Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը:
Վերը նշված հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: