2025 թվականի հունվարից Հայաստանը միացել է ՏՀԶԿ միասնական հաշվետվողական ստանդարտին՝ սկսելով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակում 120 երկրների հետ։
Հայաստանի հաշվետու ֆինանսական հաստատությունները՝ բանկերը, ներդրումային, ապահովագրական եւ պահառուական կազմակերպությունները, պարտավոր են ոչ ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել ՊԵԿ-ին, որը դրանք փոխանցում է տվյալ անձի երկրի հարկային մարմնին։ Նույն կերպ ՀՀ ռեզիդենտների մասին տեղեկություն է ստացվում արտասահմանյան կառույցներից։
Տվյալների փոխանակումը վերաբերում է ինչպես նոր (2024-ից բացված), այնպես էլ գործող (մինչեւ 2023-ի վերջը բացված) այն հաշիվներին, որոնց մնացորդը կամ շրջանառությունը գերազանցում է $250,000-ը։
Հաշիվ բացելիս պահանջվում է ինքնահայտարարագիր՝ հարկային ռեզիդենտությունը որոշելու նպատակով։ Հարկային կարգավիճակի փոփոխության դեպքում հաճախորդը պարտավոր է տեղեկացնել հաստատությանը։
ՊԵԿ-ում ներդրվել է անվտանգության կառավարման համակարգ՝ տվյալների գաղտնիությունն ապահովելու համար։
Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ՊԵԿ կայքում՝ «Միջազգային համագործակցություն» բաժնում։