Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից սկսվում է հաշվարկային փաստաթղթերում ապրանքների Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի պարտադիր լրացման գործընթացը։
Առաջին փուլում՝ սեպտեմբերի 1-ից, պարտադիր կդառնա ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշումը Հայաստան ներմուծված ապրանքների մատակարարման կամ տեղափոխման գործարքներում։ Նույն ամսաթիվից պահանջը կվերաբերի նաև ծխախոտային եւ ալկոհոլային արտադրանքի մատակարարմանը կամ տեղափոխմանը՝ անկախ արտադրության վայրից։
Երկրորդ փուլը կսկսվի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Այդ պահից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման պահանջը կկիրառվի նաև ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման գործարքներում՝ բացառությամբ նախկինում արդեն ընդգրկված դեպքերի։
Եզրափակիչ փուլով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, պահանջը կընդլայնվի՝ դառնալով համատարած և կիրառվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման գործարքների նկատմամբ։
Այս փոփոխությունները միտված են հարկային կարգապահության բարձրացմանը, ապրանքաշրջանառության վերահսկելիության կատարելագործմանը և ստվերային տնտեսության կրճատմանը։ Հաշվապահներին ու տնտեսվարողներին խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել ԱՏԳ ԱԱ կոդավորման պահանջները և համապատասխանեցնել իրենց հաշվառման համակարգերը։